Կախա Կալաձե. Ես և իմ թիմը կանենք ամեն ինչ, որպեսզի ապագա Թբիլիսին ավելի լավը դառնա յուրաքանչյուր մարդու, հաշմանդամների, տարեցների, երեխաների համար
Կախա Կալաձե. Ես և իմ թիմը կանենք ամեն ինչ, որպեսզի ապագա Թբիլիսին ավելի լավը դառնա յուրաքանչյուր մարդու, հաշմանդամների, տարեցների, երեխաների համար

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։ Այս օրը բոլորիս հիշեցնում է, որ զարգացած հասարակությունը և պետությունը պարտավոր են հոգալ հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքների մասին և դրա համար ստեղծել համապատասխան միջավայր։ Միայն այս դեպքում է հնարավոր իրացնել նրանց իրավունքներն ու ազատությունը,- սոցցանցում գրել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Կալաձեի խոսքով, շատ բան է արվում մայրաքաղաքում ներառական միջավայր ստեղծելու համար։

«Ոչ մի լայնածավալ ենթակառուցվածքային կամ կանաչապատման ծրագիր չի իրականացվում՝ առանց այս բաղադրիչը դիտարկելու։ Մենք ունենք մի շարք նպատակային ծրագրեր կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության կամ սոցիալական ոլորտներում, բայց դա, իհարկե, բավարար չէ։ Ցանկալի արդյունք ստանալու համար դեռ շատ անելիքներ կան։

Ես և իմ թիմը, մեր լիազորությունների շրջանակում, կանենք ամեն ինչ, որպեսզի ապագա Թբիլիսին ավելի լավը դառնա յուրաքանչյուր մարդու համար, այդ թվում՝ հաշմանդամների, տարեցների և երեխաների համար։ Պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իրեն ազատ ու ապահով զգա այս քաղաքում»,- գրել է Կախա Կալաձեն։