Կախա Կալաձե. Ես ընտրություն կատարեցի հաջողակ Վրաստանի, խաղաղության, կայունության և զարգացման համար
Կախա Կալաձե. Ես ընտրություն կատարեցի հաջողակ Վրաստանի, խաղաղության, կայունության և զարգացման համար

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քվեարկել է Սաբուրթալոյի շրջանի 64-րդ ընտրատեղամասում: Կախա Կալաձեի հայտարարությամբ,  «Վրացական երազանքը» ակնկալում է հաղթել ընտրություններում:

Նրա խոսքով, իշխող կուսակցությունը կկարողանա հաղթել բոլոր ընտրատարածքներում և նշեց, որ երկրորդ փուլի անհրաժեշտություն օրակարգում չի լինի:

«Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք այսպիսի բարձր ակտիվություն: Ես ընտրություն կատարեցի հաջողակ Վրաստանի, խաղաղության, կայունության և զարգացման համար: Մենք շատ հանդիպումներ ենք անցկացրել բոլոր շրջաններում, բոլոր քաղաքում: Մենք նախընտրական քարոզարշավի ընթացքում շատ մարդկանց հետ ենք հանդիպել, և այդ տրամադրությունները, որոնք կան, մեզ հիմք են տալիս ասելու, որ մենք ունենք մեծ հնարավորություն հաղթելու առաջին փուլում՝ առանց երկրորդ փուլերի: Դրա ինձ հիմք են տալիս նույնիսկ այն հետազոտությունները, որոնք հրապարակել են տարբեր հեռուստաընկերություններ: Սա չէ գլխավորը, գլխավորը հասարակության տրամադրությունն է: Ես երեկ նշեցի, և նորից կկրկնեմ, ըստ էության, երկրում միակ քաղաքական ուժը, որը տեսլական ունի, թե ինչպես զարգացնել երկիրը, ինչպես պահպանել կայունությունը, խաղաղությունը և հնարավորինս արագ կառավարել երկրի զարգացումը, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանն» է: Այս փուլում կոալիցիա հնարավոր չէ, անհրաժեշտ չի լինի, մենք մեծ աջակցություն ունենք», – հայտարարել է Կախա Կալաձեն:

Կախա Կալաձեի հայտարարությամբ, ապակառուցողական քաղաքական ուժերը նախատեսում են որոշակի անկարգություններ, որը կպատժվի օրենքի ողջ խստությամբ:

«Ինչ վերաբերում է խախտումներին, կարուսել չկա: Այս մասին հայտարարություն է արել կուսակցության գործադիր քարտուղարը: Այդ ապակառուցողական և արմատական ​​քաղաքական ուժերը փորձելու են անկարգություններ հրահրել, բայց ևս մեկ անգամ զգուշացնում եմ բոլորին, ոչ ոքի չի հաջողվի: Ովքեր կհամարձակվեն ինչ-որ սխալ բան անել, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ», – հայտարարել է Կախա Կալաձեն: