Կախա Կալաձե. Վստահ եմ, մեր խելամտությամբ, կրթությամբ, դեռ բազմաթիվ հաղթանակներ կտոնենք
Կախա Կալաձե. Վստահ եմ, մեր խելամտությամբ, կրթությամբ, դեռ բազմաթիվ հաղթանակներ կտոնենք

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն բնակչությանը շնորհավորում է Դիդգորոբայի առթիվ: Ինչպես նա այսօր հայտարարել է մայրաքաղաքի կառավարության նիստին, օգոստոսի 12-ը վրաց ազգի հզորության և թշնամուն պարտության մատնելու օրն է:

«Երկրի պատմության մեջ կա ամսաթիվ, որն ամբողջությամբ կվերակշռի անցած բոլոր խոչընդոտները, բարդությունները, ողբերգությունը: Հենց այդպիսի ամսաթիվ է օգոստոսի 12-ը: Այսօր Դիդգորոբա է և ցանկանում եմ համայն Վրաստանին շնորհավորել մեր փոքր ազգային հզորության, հաղթանակի խորհրդանիշի առիթով: Վստահ եմ, մեր խելամտությամբ, կրթությամբ, դեռ բազմաթիվ հաղթանակներ կտոնենք»,- հայտարարել է Կախա Կալաձեն: