Կախա Կալաձե. Թբիլիսիում, Ճավճավաձեի պողոտայում ավտոբուսի գծանշումներն արվել են ճանապարհի մեջտեղում, քանի որ ճանապարհի ծայրամասում այն կստեղծեր խնդիրներ
Կախա Կալաձե. Թբիլիսիում, Ճավճավաձեի պողոտայում ավտոբուսի գծանշումներն արվել են ճանապարհի մեջտեղում, քանի որ ճանապարհի ծայրամասում այն կստեղծեր խնդիրներ

Թբիլիսիում, Ճավճավաձեի պողոտայում ավտոբուսի գծանշումներն արվել են ճանապարհի մեջտեղում, քանի որ ճանապարհի ծայրամասում այն կստեղծեր խնդիրներ,- այս մասին հայտարարել է Թբիլիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Ավտոբուսների երթևեկության համար սահմանված զոլերը կլինեն ճանապարհի մեջտեղում, քանի որ մեր տրանսպորտային քաղաքականության առաջնահերթությունն է, քաղաքում հասարակական տրանսպորտը լինի արագ և հարմարավետ: Համապատասխանաբար, դրա համար անհրաժեշտ են առանձին զոլեր, որպեսզի տեղաշարժն իրականացվի անխափան: Պատահական չէ, որ երբ որևէ նախագիծ ենք իրականացնում, ամենուր հաշվի ենք առնում ավտոբուսների համապատասխան զոլերը: Ճավճավաձեի դեպքում, մենք վարձել էինք ֆրանսիական ընկերություն, որը մեզ շատ օգնեց այս համակարգը և նորույթը մշակելու գործում: Այս որոշումը կայացրել ենք, քանզի քանի որ ճանապարհի ծայրամասում տեղադրելը կստեղծեր խնդիրներ: Խնդիր կստեղծվեր ինչպես հասարակական տրանսպորտի, այնպես էլ՝ մասնավոր ավտոմեքենաների համար»,- հայտարարել է Կալաձեն:

Թողնել մեկնաբանություն