Կախա Կալաձե. Թբիլիսին Գրքի համաշխարհային մայրաքաղաք անվանելը կարևորագույն իրադարձություն է հնագույն գիր ունեցող ազգի համար
Կախա Կալաձե. Թբիլիսին Գրքի համաշխարհային մայրաքաղաք անվանելը կարևորագույն իրադարձություն է հնագույն գիր ունեցող ազգի համար

Թբիլիսին 2021 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք անվանելը կարևորագույն իրադարձություն է մեծ պատմություն և հնագույն գիր ունեցող մեր ազգի համար,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, սա Թբիլիսիի ճանաչումը և գնահատումն է որպես կրթության, գրականության և արվեստի բացառիկ պատմություն ունեցող քաղաք:

Կախա Կալաձեի խոսքով, հատկանշական է, որ Վրաստանն առաջին փորձի ժամանակ ձեռք է բերել գրքի մայրաքաղաքի կարգավիճակ, քանի որ չնայած բազմաթիվ փորձերի, շատ քաղաքների դա չի հաջողվում:

«Որոշումը, որի մասին հայտնի է դարձել երեկ, իհարկե, շատ կարևոր է: Թբիլիսին, որպես Գրքի համաշխարհային մայրաքաղաքի կարգավիճակ, մեկնարկելու է 2021 թվականի ապրիլի 23-ին և տևելու մեկ տարի: Սա նկատի ունի գրական միջոցառումներ, քաղաքի և երկրի մշակութային կյանքի համար նոր շունչ, հազարավոր զբոսաշրջիկ»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայը Թբիլիսին անվանել է 2021 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Համապատասխան որոշումը նա կայացրել է մայրաքաղաքի ընտրողների կոմիտեի հանձնակարարականի հիման վրա: Կոմիտեի նիստն անցկացվել է Շվեյցարիայում, 2019 թվականի հունիսին: Ծրագրի կարգախոսն է՝ «Եվ քո հաջորդ գիրքն է…»: