Կախա Կալաձե. Շնորհակալություն ուշադրության համար, համաքաղաքացիների աջակցությունը մեծ խթան է ինձ համար
Կախա Կալաձե. Շնորհակալություն ուշադրության համար, համաքաղաքացիների աջակցությունը մեծ խթան է ինձ համար

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել հասարակությանը ուշադրության և աջակցության համար: Ինչպես հայտարարել է Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության այսօրվա նիստին, իր համար շատ կարևոր է համաքաղաքացիների աջակցությունը:

Բացի այդ, Կալաձեն շնորհակալություն է հայտնել Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա Երկրորդին:

«Նախ ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել կլինիկայում գտնվելու ընթացքում ստացած ուշադրության, հաղորդագրությունների, մեկնաբանությունների համար: Դրական էմոցիան և իմ համաքաղաքացիների աջակցությունը, իհարկե, մեծ խթան է ինձ համար: Եվս մեկ անգամ խոստանում եմ ձեզ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի առաջիկա ժամանակահատվածում ամենօրյա աշխատանքով և հոգատարությամբ ավելին անեմ Թբիլիսիի զարգացման ու գեղեցկացման համար: Իհարկե, ես կցանկանայի շեշտել այն աջակցությունը, որ ես զգացել եմ վերջին օրերին, կցանկանայի իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել Նորին Սրբությանը, պատրիարքին», – ասաց Կախա Կալաձեն:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն իր ֆեյսբուքյան էջում մարտի 26-ին գրել էր, որ գտնվում է Թբիլիսիի կլինիկաներից մեկում՝ հետազոտությունների: Կախա Կալաձեի մոտ ախտորոշվել էր «վեստիբուլոպաթիա»:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կլինիկայից դուրս գրվեց ապրիլի 4-ին: