Կախա Կալաձե. Սահմանադրական փոփոխությունները պարտադիր կհասնի իր տրամաբանական ավարտին առանց այն մարդկանց, ովքեր գործում են իրենց նեղ կուսակցական շահերից ելնելով
Կախա Կալաձե. Սահմանադրական փոփոխությունները պարտադիր կհասնի իր տրամաբանական ավարտին առանց այն մարդկանց, ովքեր գործում են իրենց նեղ կուսակցական շահերից ելնելով

Վստահ եմ, սահմանադրական փոփոխությունները կհաստատվեն և այս կարևոր փոփոխության հարցով որևէ խնդիր չի ստեղծվի, որի միջոցով մենք կանցնենք նոր ընտրական մոդելի,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, ողջունելի է, որ խորհրդարանը երկու ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները:

«Դուք գիտեք, սահմանադրության մեջ գրված է, որ 2024 թվականից կունենանք լիարժեք համամասնական ընտրական համակարգ և կարծում եմ, այդ նորույթը կլինի 120/30 անցողիկ, որպեսզի առավել լավ պատրաստվենք 2024 թվականին: Ինչ վերաբերում է «Ազգային շարժմանը» և նրա մասնաճյուղերին, սրանք մարդիկ են, ովքեր գործում են միայն իրենց նեղ կուսակցական շահերից ելնելով: Համապատասխանաբար, փոփոխությունը պարտադիր կհասնի իր եզրափակիչ փուլին: Այս փոփոխությանը խորհրդարանում աջակցում են բազմաթիվ պատգամավորներ և առանց այլ կոնկրետ մարդկանց, այն կհաստատվի»,- հայտարարել է Կախա Կալաձեն: