Կախա Կալաձե. Լրատվամիջոցների նկատմամբ տեսած ագրեսիան և բռնությունը կտրականապես անընդունելի են
Կախա Կալաձե. Լրատվամիջոցների նկատմամբ տեսած ագրեսիան և բռնությունը կտրականապես անընդունելի են

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն համերաշխություն է հայտնում լրատվամիջոցների ներկայացուցիչներին և մեկ անգամ ևս գնահատում մայրաքաղաքում մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձությունները:

Ինչպես նա նշել է քաղաքապետարանի կառավարության նիստին, ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը կտրականապես անընդունելի է:

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ համերաշխություն հայտնել լրատվամիջոցներին: Բոլորը պետք է գիտակցեն, թե ինչ ձեռքբերում է մամուլի ազատությունը: Մի քանի օր առաջ լրատվամիջոցների նկատմամբ տեսած ագրեսիան և բռնությունը կտրականապես անընդունելի է: Համոզված եմ, որ բոլոր ողջամիտ մարդիկ դատապարտում են նման բռնությունը, ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեբանական բռնությունը ոչ մեկի համար ընդունելի չ», – ասաց Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, պետք է ամեն ինչ անել, որպեսզի երկիրը առաջ շարժվի ու լինի Եվրոպայի առաջատարներից մեկը:

«Մենք բոլորս միասին, ովքեր ճիշտ ենք մտածում, ովքեր ցանկանում ենք, որ երկիրը զարգացած, առաջադեմ, ժողովրդավարական և, ամենակարևորը, ազատ լինի, պետք է շատ քրտնաջան աշխատենք, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի երկրում ավելի շատ սեր լինի, շատ կարևոր է նաև փոխադարձ հարգանքը, լինի ավելի շատ կրթված մարդ: Անձամբ ես ամեն ինչ անելու եմ և ոչինչ չեմ խնայի, որպեսզի մեր երկիրն այս ուղղությամբ ավելի առաջ գնա, էլ ավելի զարգանա և լինի Եվրոպայի առաջատարներից մեկը», – ասաց Թբիլիսիի քաղաքապետը: