Կախա Կալաձե. Կոնկրետ հեռուստաընկերությունները փորձում են մոլորոեցնել հասարակությանը, իբր իշխող կուսակցությունում հակասություն կա, բայց մենք տեսնում ենք, որ լուծարումը տեղի է ունենում ընդդիմության մեջ
Կախա Կալաձե. Կոնկրետ հեռուստաընկերությունները փորձում են մոլորոեցնել հասարակությանը, իբր իշխող կուսակցությունում հակասություն կա, բայց մենք տեսնում ենք, որ լուծարումը տեղի է ունենում ընդդիմության մեջ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, Բիձինա Իվանիշվիլու քաղաքականությունից հեռանալուց հետո որոշ լրատվամիջոցներ փորձում են մոլորեցնել հասարակությանը, իբր իշխող թիմում բախում կա:

«Վերջին օրերի ընթացքում, ինչ Բիձինա Իվանիշվիլին լքել է քաղաքականությունը, կոնկրետ հեռուստատեսություններ փորձում են հասարակությանը մոլորեցնել, իբր իշխող թիմում բախում կա, հորինում են հիմարություններ, իբր ես ինչ որ մեկի հետ ընդհարում ունեմ, Կոբախիձե-Գախարիայի, Գախարիա-Գոմելաուրիի և այլն, սակայն միևնույն ժամանակ տեսնում ենք, որ ընդդիմության շարքերում ընթանում է լուծարում: Սա է իրականությունը»,- հայտարարել է Կալաձեն: