Կախա Կալաձե. Քաղաքականությունը խժռեց ամեն բան, ընդհարում, հայհոյանք - Ժողովուրդը հոգնել է այս ամենից, եկեք, յուրաքանչյուրս զբաղվենք մեր գործով
Կախա Կալաձե. Քաղաքականությունը խժռեց ամեն բան, ընդհարում, հայհոյանք - Ժողովուրդը հոգնել է այս ամենից, եկեք, յուրաքանչյուրս զբաղվենք մեր գործով

Քաղաքականությունը խժռեց ամեն բան, մեր երկիրը և ժողովրդին: Ժողովուրդը հոգնել է այս ամենից: Եկեք, զրուցենք դրական երևույթների, լավ նախագծերի, առաջընթացի, զարգացման մասին,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ «Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» հայտարարությունների մասին հնչեցված հարցին:

«Ինձ հետաքրքիր չէ: Գիտեք, մեզ համար ամենամեծ խնդիրն այն է, որ քաղաքականությունը խժռել է ամեն բան, մեր երկիրը և ժողովրդին: Ժողովուրդը հոգնել է այս ամենից: Եկեք, զրուցենք դրական երևույթների, լավ նախագծերի, առաջընթացի, զարգացման մասին: Անընդհատ խոսվում է «Երազանք», «Ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան», ընդհարում, հայհոյանք: Հոգնել է ժողովուրդն այս ամենից, եկեք յուրաքանչյուրս զբաղվենք մեր գործով, մեր փոքր քարը դնենք այն բանի համար, որպեսզի վաղվա Վրաստանը լինի առավել զարգացած, որտեղ կապրեն երջանիկ մարդիկ»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

«Եվրոպական Վրաստանի» անդամ Օթար Կախիձեն հայտարարել է, որ «Ազգային շարժման» քաղխորհրդի նախագահը չպետք է հանդես գար սադրիչ  անպատասխանատու կոչով: