Կախա Կալաձե. Իսկապես հպարտ եմ, որ այսօրվա Թբիլիսին շատ ավելի կանաչ է, շատ ավելի բարեկարգված, քան 2017 թվականին էր, երբ մենք պաշտոնապես ստանձնեցինք գործը և սկսեցինք կատարել մեր իրավասությունը
Կախա Կալաձե. Իսկապես հպարտ եմ, որ այսօրվա Թբիլիսին շատ ավելի կանաչ է, շատ ավելի բարեկարգված, քան 2017 թվականին էր, երբ մենք պաշտոնապես ստանձնեցինք գործը և սկսեցինք կատարել մեր իրավասությունը

Թբիլիսիի քաղաքապետարանն ու Թբիլիսիի զարգացման հիմնադրամն ավարտել են Մայրենի լեզվի և Մարտի 9-ի պուրակների, Չոր և Սաարբրուկենի կամուրջների, ինչպես նաև դրանց հարակից տարածքների վերանորոգման-վերականգնման նախագիծը: Տեղեկատվությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ միասին այսօր բացեց բարեկարգված տարածքը: Ինչպես նշել է մայրաքաղաքի քաղաքապետը, վերջին տարիներին կանաչապատման առումով իրավիճակը արմատապես փոխվել է, և այս ամենն արվում է հաջորդ սերնդի համար:

«Առաջին հերթին, ողջունում եմ երիտասարդներիդ, ինչ արվում է այս քաղաքում՝ լինի դա ենթակառուցվածքային, տրանսպորտային կամ բնապահպանական նախագծեր, այդ ամենը արվում է ձեզ համար՝ մեր երեխաների, ապագա սերունդների համար: Ես իսկապես հպարտ եմ, որ այսօրվա Թբիլիսին շատ ավելի կանաչ է, շատ ավելի բարեկարգված, քան 2017 թվականին էր, երբ մենք պաշտոնապես ստանձնեցինք գործը և սկսեցինք իրականացնել մեր իրավասությունը:

Ես չեմ կարող չօգտվել այս հնարավորությունից և շնորհակալություն չհայտնել իմ յուրաքանչյուր աշխատակցին, ով աշխատում է 24 ժամ՝ մեր քաղաքը կարգի բերելու, մեր քաղաքում սարքին ենթակառուցվածքներ ունենալու, հանգստի գոտիներ ունենալու համար: Իհարկե, ես կցանկանայի նաև անձամբ շնորհակալություն հայտնել ձեզ, երիտասարդներիդ, քանի որ դուք այն մարդիկ եք, ովքեր մեզ խթան են տալիս ամեն ինչ անել, որպեսզի Թբիլիսին լինի այնպիսին, ինչպիսին Եվրոպայի զարգացած քաղաքներն են», – ասաց Կախա Կալաձեն:

Ըստ Կալաձեի, առաջիկա տարիներին մայրաքաղաքում կիրականացվեն նմանատիպ լայնամասշտաբ նախագծեր:

«Իհարկե, մենք չենք բավարարվում այն ամենով, ինչ արել ենք, բայց ես, որպես այս քաղաքում ապրող մարդ, իսկապես հպարտ եմ վերջին տարիների իրականացրած աշխատանքով:

Մենք ամեն ինչ անելու ենք առաջիկա տարիներին՝ ավելի շատ հանգստի գոտի ստեղծելու, ավելի շատ զբոսայգիներ վերականգնելու, նոր զբոսայգիներ կառուցելու-պլանավորելու համար` այս քաղաքը Եվրոպայում ամենականաչը և ամենաբարեկարգվածը դարձնելու համար: Քաղաք, որտեղ մենք երբեք թույլ չենք տա, որ շինարարությունը տեղի ունենա հանգստի գոտիների հաշվին: Մենք բոլորս պայմանավորվեցինք, որ այս ամենը պետք է հանձնենք անցյալին: Ընդհակառակը, մենք պետք է բարելավենք էկոլոգիական իրավիճակը, ավելի շատ հանգստի գոտի, ավելի շատ կանաչապատում, որպեսզի մեր երեխաներն առողջ ապրեն», – ասաց մայրաքաղաքի քաղաքապետը:

Նախագծի շրջանակներում վերականգնվել են երկու կամուրջները, կառուցվել են Մայրենի լեզվի և Մարտի 9-ի պուրակներ կապող հետիոտնային թունելներ, լայնածավալ կանաչապատման աշխատանքներ են իրականացվել պուրակներում և փոխվել է գույքը, կարգավորվել են վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցությունները, կազմակերպվել է արտաքին լուսավորության ցանց, բարելավվել է հետիոտնային տարածքը, «Չոր կամրջից» դեպի Քուռ գետի ափը երկու թեքահարթակներին կառուցվել է նոր մակերևույթ:

Նախագծի արժեքը կազմել է մինչև 27 միլիոն լարի: