Կախա Կալաձե. Գյուղատնտեսական շուկաները կունենան աշխատանքը շարունակելու հնարավորություն, եթե հաշվի առնեն հանձնարարականները
Կախա Կալաձե. Գյուղատնտեսական շուկաները կունենան աշխատանքը շարունակելու հնարավորություն, եթե հաշվի առնեն հանձնարարականները

Գյուղատնտեսական շուկաները կունենան աշխատանքը շարունակելու հնարավորություն, սակայն անհրաժեշտ կլինի հաշվի առնել այն հանձնարարականը, որի մասին խոսվում է վերջին օրերին,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ Վրաստանի Առաջին ալիքի եթերում:

«Այսօր բնապահպանության և գյուղատնտեսության նախարարը ծավալուն խոսել է այն հարցի վերաբերյալ, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, ինչ պետք է անեն այնտեղ աշխատող մարդիկ, ինչպես պետք է լինի պաշտպանված նրանց անվտանգությունը և գնորդների առողջության անվտանգությունը: Պետք է իրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ, անցկացվեն ախտահանիչ աշխատանքներ, պետք է պաշտպանված լինի հեռավորությունը»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Թողնել մեկնաբանություն