Կախա Կալաձե. Ընդդիմությունում բախում է և անհամաձայնություն
Կախա Կալաձե. Ընդդիմությունում բախում է և անհամաձայնություն

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարութամբ, էական նշանակություն չունի, թե ով կլինի ընդդիմության կողմից ներկայացուցիչը Իսանիի շրջանում:

Կալաձեի խոսքով, «Վրացական երազանքի» թեկնածու Կախա Կախիշվիլիլու թեկնածությունը այլընտրանք չունի:

«Մենք ունենք արժանի թեկնածու Կախի Կախիշվիլու տեսքով և նրա թեկնածությունը այլընտրանք չունի: Մարդ, ով շատ մեծ վստահություն և աջակցություն ունի Իսանիի բնակչության կողմից: Ունի ամեն ռեսուրս, որ ընտրություններն ավարտի հենց առաջին փուլում»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Ինչ վերաբերում է Իսանիում «Ազգային շարժման» կողմից Խատիա Դեկանոիձեի թեկնածությունն առաջադրելուն, Կալաձեն համարում է, որ ընդդիմությունում բախում է և անհամաձայնություն:

«Իհարկե, ընդդիմությունում բախում է և անհամաձայնություն, սակայն մենք ունենք օրակարգ: Կառավարող կուսակցություն ենք: Մենք ծավալում ենք ընտրական քարոզարշավ և ես չեմ պատրաստվում միջամտել ընդդիմության կուսակցությունների տարաձայնությանը»,- հայտարարել է Կալաձեն:

Թողնել մեկնաբանություն