Կախա Կալաձե. Դժվար է բառերով արտահայտել այն ցավն ու վիշտը, որը պատել է համայն Վրաստանը, Բաթումիում տեղի ունեցած սարսափելի միջադեպը ընդհանուր ողբերգություն է
Կախա Կալաձե. Դժվար է բառերով արտահայտել այն ցավն ու վիշտը, որը պատել է համայն Վրաստանը, Բաթումիում տեղի ունեցած սարսափելի միջադեպը ընդհանուր ողբերգություն է

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ցավակցում է Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Դժվար է բառերով արտահայտել այն ցավն ու վիշտը, որը պատել է համայն Վրաստանը:

Բաթումիում տեղի ունեցած սարսափելի միջադեպը ընդհանուր ողբերգություն է:

Ես կիսում եմ ընտանիքի անդամների, հարազատների, համայն Վրաստանի վիշտը»,- գրել է Կախա Կալաձեն սոցիալական ցանցում: