Կախա Կալաձե. Ապրիլի 9-ը Վրաստանի պատմության մեջ ողբերգաբար արձանագրված օր է, օր, որը միավորեց ամբողջ ազգին
Կախա Կալաձե. Ապրիլի 9-ը Վրաստանի պատմության մեջ ողբերգաբար արձանագրված օր է, օր, որը միավորեց ամբողջ ազգին

Ապրիլի 9-ը Վրաստանի պատմության մեջ ողբերգաբար արձանագրված օր է, օր, որը միավորեց ազգին,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ ով Ապրիլի 9-ի հուշարձանի մոտ հարգել է զոհերի հիշատակը:

«Ապրիլի 9-ը Վրաստանի պատմության մեջ ողբերգաբար արձանագրված օր է: Օր, որը համախմբեց ամբողջ ազգին և դարձավ ազգային միասնության խորհրդանիշ: Սա այն օրն է, երբ մենք անկախություն ստացանք, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հերոսներին այս ամենի համար», – ասաց Կախա Կալաձեն:

Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 32 տարի: 1989 թ. ապրիլի 9-ի լուսաբացին խորհրդային միության զինցած ուժերի զորքերը ցրեցին բողոքի խաղաղ ցույցարարներին Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, ինչի հետևանքով եղան զոհեր։ Ցրման արդյունքում զոհվել էր 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել էին անհայտ գազից:

Ավելի ուշ՝ 1991 թ. ապրիլի 9-ին, Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի պետական ​​անկախության վերականգնման մասին: Ապրիլի 9-ը գրանցվեց Վրաստանի պատմության մեջ` որպես ողբերգության օր, և միաժամանակ Վրաստանի անկախության վերականգնման օր։