Կարող եմ գալ և զոհաբերել ինձ, մենք արդեն սպանել ենք մեկ նախագահի, Զվիադ Գամսախուրդիային, եթե որոշեք, որ դա կարևոր է, պատրաստ եմ. Միխեիլ Սաակաշվիլի
Կարող եմ գալ և զոհաբերել ինձ, մենք արդեն սպանել ենք մեկ նախագահի, Զվիադ Գամսախուրդիային, եթե որոշեք, որ դա կարևոր է, պատրաստ եմ. Միխեիլ Սաակաշվիլի

Կարող եմ գալ և զոհաբերել ինձ, մենք արդեն սպանել ենք մեկ նախագահի, Զվիադ Գամսախուրդիային, եթե որոշեք, որ դա կարևոր է, պատրաստ եմ,- այս մասին ֆեյսբուքլայվի ժամանակ հայտարարել է, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Ես կարող եմ գալ ու ինքս ինձ զոհաբերել, բայց դա ձեզ համար արդյունք կլինի, մենք արդեն սպանել ենք մեկ նախագահի, Զվիադ Գամսախուրդիային, ի՞նչ եք ուզում, ես կգամ ու ինքս ինձ կզոհաբերեմ: Մենք ցանկանում ենք ընդհանուր հաղթանակ: Ես պատրաստ եմ ամեն ինչի, ներառյալ անձնազոհության համար: Ինչ եք ուզում, հաղթանակ թե անձնազոհություն, պարզապես զոհաբերել Ռուսաստանի կողմից վտարված ևս մեկ նախագահի կյանք, եկեք միասին որոշենք, և եթե որոշեք, որ դա կարևոր է, ես պատրաստ եմ դրան», – հայտարարել է Սահակաշվիլին:

Միևնույն ժամանակ, այն հարցին, թե ինչու նա չի միանում Վրաստանում անցկացվող ցույցերին, Սաակաշվիլին ասել է, որ այժմ դա ամենակարևորը չէ:

«Ես ինքս չեմ միանում հավաքներին: Չեմ կարծում, որ իմ թեման պետք է լինի հիմնականը: Ես խենթի պես կարոտում եմ հայրենիքս, բայց վեր եմ կանգնում իմ անձնական հույզերից: Քեզ թալանեցին մինչև վերջ և դուք պետք է պատասխանեք: Հիմա դա ձեր, այլ ոչ թե Սաակաշվիլիի կամ ընտանիքի որևէ այլ անդամի խնդիրն է»,- հայտարարել է  Սաակաշվիլին: