«Կարմի Խաչ»-ում հայտարարում են, որ Արչիլ Տատունաշվիլիի աճյունի տեղափոխման հարցով ընթանում են բանակցություններ
«Կարմի Խաչ»-ում հայտարարում են, որ Արչիլ Տատունաշվիլիի աճյունի տեղափոխման հարցով ընթանում են բանակցություններ

«Կարմիր Խաչը» պատրաստ է մասնակցել Արչիլ Տատունաշվիլիի աճյունի տեղափոխման գործընթացին,-այս մասին առաջին ալիքին հայտնել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի խորհրդատու՝ Դիանա Ջափարիձեն:

Նրա խոսքերով, այս պահին բանակցություններ են վարվում համապատասխան գերատեսչությունների հետ, սակայն այդ բանակցությունների բովանդակությունը գաղտնի է, ինչպես նաև գաղտնի է լրատվությունն այն մասին, թե երբ տեղի կունենա Տատունաշվիլիի աճյունի փոխանցումը:

Միջազգային կազմակերպությունը հավելյալ մեկնաբանություն կանի, հավանաբար բանակցությունների ավարտից հետո: