Կառլ Հարցելը Եվրամիության 2020 թվականի մրցանակի համար հայտարարել է լրագրության մրցույթ
Կառլ Հարցելը Եվրամիության 2020 թվականի մրցանակի համար հայտարարել է լրագրության մրցույթ

Այսօր, Մամուլի ազատության համաշխարհային օրը, ցանկանում ենք հայտարարել լրագրողների մրցույթ՝ Եվրամիության մրցանակի ձեռքբերման համար,- այս մասին հայտարարում է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:

«Մրցույթի նպատակն է լրագրողական էթիկայի, պրոֆեսինալիզմի և որակի բարձր չափանիշների հաստատումը, խրախուսումը և համապատասխան գնահատումը: Նախորդ տարի ինձ պատիվ ունեցա պարգևատրել հրաշալի լրագրողական աշխատությունները: Հուսով եմ և հավատում եմ, որ մրցույթի այս տարվա մասնակիցները կբարելավեն նախորդ տարվա ձեռքբերումները»,- հայտարարում է Հարցելը:

Խաղաղարար լրագրությունում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) հատուկ մրցանակ սահմանելու վերաբերյալ, Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգելը հայտարարել է, որ վստահության վերականգնման ններուժը զգալիորեն կախված է նրանից, թե ինչ տեղեկություն կփոխանցի մամուլը հասարակությանը:

«Մենք մեծ զգուշությամբ և պրոֆեսիոնալիզմով ենք փնտրում պատրաստ նյութերը, որոնք պատմում են կոնֆլիլկտային իրավիճակների, ինչպես նաև հականարտությունից տուժած մարդկանց մասին»,- հայտարարում է Շչիգելը:

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության փոխանցմամբ, Լրագրությունում Եվրամիության մրցանակը, որը 2012 թվականին հիմնադրել է Եվրամիության ներկայացուցչությունը, նպաստում է վրացական մամուլում պրոֆեսիոնալիզմի և լրագրության էթիկայի օրենսգրքի նոմերի խորացմանը:

«Վստահության և խաղաղության վերականգնման գործում ունեցած ներդրման համար Եվրամիության դիտորդական առաքելությունը շնորհում է կոնֆլիկտների նկատմամբ զգայուն լրագրողական աշխատության համար հատուկ մրցանակ»,- ասվում է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության տարածած հայտարարության մեջ:

Մրցութային աշխատությունների ներկայացման կանոնների մասին տեղեկություն հնարավոր է ստանալ  https://www.euprizejournalism.ge/ge/rules  կայքէջում:

Խաղաղարար կրագրության մեջ Եվրամիության դիտորդական առաքելության հատուկ մրցանակակիրը կանցնի մեկամսյա ստաժավորում «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» Լոնդոնի գրասենյակում:

Մրցութային աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 15-ն է:

Լրցուցիչ տեեղեկության համար կապ հաստատել  [email protected] էլ.փոստի հետ: