Կառլ Հարցելը Իշխանությունների և ընդիմության այսօրվա հանդիպման մասին
Կառլ Հարցելը Իշխանությունների և ընդիմության այսօրվա հանդիպման մասին

Ես շատ դրական եմ տրամադրված այն ​​փաստի կապակցությամբ, որ երկխոսությունը շարունակվում է, և դրա շուրջ կան որոշակի գործընթացներ,- այս հայտարարությունը արել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը, մեկնաբանելով ընդդիմության և իշխանությունների ներկայացուցիչների միջև կայանալիք հանդիպումը, որի երկրորդ փուլը տեղի է ունենալու այսօր:

Ինչպես Հարցելը հայտարարել է «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կայացած հանդիպումից հետո, նա եվրախորհրդարանայիններին լրատվություն է փոխանցել համամասնական ընտրակարգի վերաբերյալ ընթացող քննարկումների մասին:

«Պատմել եմ նրանց ներկա իրավիճակի մասին, այդ թվում համամասնական ընտրակարգի վերաբերյալ շարունակվող քննարկումների մասին: Երկխոսության բովանդակության մասին, որին մենք աջակցում ենք: Ես խոսել եմ նաև ավելի լայն հարցերի շուրջ, որպեսզի եվրախորհրդարանայինները ունենան լավ և դրական հիմք իրենց վրացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ:

Ուրախ եմ որ անցած շաբաթ մեկնարկած հանդիպումը շարունակվում է: Ես շատ դրական եմ տրամադրված այն ​​փաստի կապակցությամբ, որ երկխոսությունը շարունակվում է, և դրա շուրջ կան որոշակի գործընթացներ: Ուրախ եմ նաև, որ վերջին երկխոսության ընթացքում տեղի ունեցավ կարծիքների փոխանակում: Տեսնենք, թե ինչի կարող ենք հասնել բանակցությունների հաջորդ փուլում, որտեղ հուսով ենք, որ կլինի փոխըմբռնում»,- ասել է  Հարցելը:

Իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչները արտասահմանյան դիվանագետների մասնակցությամբ հանդիպելու են այսօր: Հանդիպումը նշանակված է ժամը 18:00-ին: