Կառլ Հարցել. Հուսով եմ, հետագա ջանքերի արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել տարաձայնությունները և մերձեցնել դիրքորոշումները, որպեսզի բոլորը աջակցեն «Համաներման մասին» օրենքին
Հուսով եմ, հետագա ջանքերի արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել տարաձայնությունները և մերձեցնել դիրքորոշումները, որպեսզի բոլորը աջակցեն «Համաներման մասին» օրենքին, – ասաց Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը:
«Սա ընթացիկ քննարկում է, և կան մեկից ավելի նախագծեր, որոնք պետք է քննարկվեն: Հուսով եմ, որ հետագա ջանքերի արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել տարաձայնությունները և մերձեցնել դիրքորոշումները, որպեսզի բոլորը աջակցեն «Համաներման մասին» օրենքին, որը ակնկալում էինք համաձայնագրի արդյունքում», – ասաց Հարցելը:
Ի դեպ, խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեն երկրորդ ընթերցմամբ աջակցեց «Վրացական երազանքի» կողմից պատրաստված համաներման մասին օրինագծին: