Կառլ Հարցել. Այսօրվա առանցքային խոսքը լարվածության թուլացման համար լիցքաթափումն է և բանակցություններին վերադարձը
Կառլ Հարցել. Այսօրվա առանցքային խոսքը լարվածության թուլացման համար լիցքաթափումն է և բանակցություններին վերադարձը

Այսօր հիմնական խոսքը լիցքաթափելն ու բանակցություններին վերադառնալն է, – լրագրողներին ասաց ԵՄ դեսպան Կառլ Հարցելը իր նստավայրում, որտեղ հանդիպում է ընթանում ընդդիմության գործիչների հետ:

«Այսօր դուք արդեն լսել եք իմ մեկնաբանությունները, և դրանք դեռ ուժի մեջ են: Այսօրվա ամենաառանցքային բառը`դեէսկալացիան և բանակցային գործընթացին վերադարձն է` առկա լարվածությունը մեղմելու համար, ինչը շատ մտահոգիչ է: Վերջին 24 ժամվա ընթացքում մենք բազմաթիվ հայտարարություններ ենք լսել մեր ընկերների և գործընկերների կողմից, Եվրոպայից և այլ վայրերից: Սա է պատճառը, որ ես այսօր երեկոյան հյուրընկալում եմ հյուրերին, և մենք զրուցում ենք տարբեր կողմերի, այդ թվում՝ ես` որպես միջնորդ, և ես անհամբեր սպասում եմ այս զրույցի շարունակմանը:

Հիմա ես եկել եմ ատաքին գործերի նախարարի հետ հանդիպումից: Այնուամենայնիվ, ինչպես միշտ, ես չեմ խոսի մանրամասների մասին: Արտաքին գործերի նախարարը կոչ արեց ինձ և իմ գործընկերներին քննարկել առկա իրավիճակը, ինչը ես շատ բարձր եմ գնահատում», – ասաց Կառլ Հարցելը:

ԵՄ դեսպանի նստավայրում հանդիպմանը ներկա են Նինո Բուրջանաձեն, Գիգա Բոկերիան, Դավիթ Բաքրաձեն, Էլենե Խոշտարիան, Թինա Բոկուչավան, Սալոմե Սամադաշվիլին, Խատիա Դեկանոիձեն, Սերգո Չիխլաձեն և ընդդիմության այլ ներկայացուցիչներ: Կարլ Հարցելի հետ հանդիպմանը մասնակցում է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը: