Կառլ Հարցել. Անհրաժեշտ է լուրջ վերաբերվել եվրապատգամավորների ուղերձներին
Կառլ Հարցել. Անհրաժեշտ է լուրջ վերաբերվել եվրապատգամավորների ուղերձներին

Անհրաժեշտ է լուրջ վերաբերվել եվրախորհրդարանականների ուղերձներին, – ասաց Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը:

Հարցելը գնահատել է Եվրախորհրդարանի մի քանի անդամների անունից տարածված հայտարարությունը, որում նրանք հիասթափություն են հայտնում Վրաստանում կողմերի միջև տարաձայնությունների կապակցությամբ և չեն բացառում ֆինանսական օգնության կասեցումը:

«Ես ուզում եմ շատ հակիրճ ասել երեկ Եվրախորհրդարանի անդամների կողմից արված հայտարարության մասին, որ ես չեմ կարող խոսել Եվրախորհրդարանի կամ առանձին անդամների անունից:

Ես պարզապես ուզում եմ ասել, որ, իհարկե, կան հստակ ուղերձներ, և հատկանշական է, որ հայտարարությունը ստորագրողները առաջատար եվրապատգամավորներն են, որոնք տարբեր դերեր ունեն ԵՄ-Վրաստան հարաբերությունների հարցում: Պետք է ասեմ, որ այդ ուղերձներին պետք է լուրջ վերաբերվել», – ասաց Կառլ Հարցելը: