Կարկուտը վնասել է Դեդոփլիսծղարոն
Կարկուտը վնասել է Դեդոփլիսծղարոն

Կարկուտը վնասել է Դեդոփլիսծղարոն: Ավելի քան տաս րոպե տևած կարկուտը վնասել է Դեդոփլիսծղարոյի բնակչության տնամերձ հողամասերը: Ոչնչացվել են բանջարեղենային մշակաբույսերը:

Ըստ Դեդոփլիսծղարոյի քաղաքապետ Նիկա Ջանիաշվիլիի, կարկուտը վնասել է միայն քաղաքի տարածքի տնամերձ հողամասերը:

«Բնական աղետ է տեղի ունեցել և կարկուտն անցել է հիմնականում քաղաի վրայով, բայց տների հեղեղման կամ գյուղատնտեսական նշանակության հողերի ոչնչացման մասին տեղեկություններ չեն ստացվել: Կարելի է ասել, որ այս փուլում հիմնական բերքը փրկվել է», – Վրաստանի Առաջին ալիքին ասաց Դեդոփլիսծղարոյի քաղաքապետը: