Կարկուտը վնասել է Ախալցխայի գյուղերը (վիդեո)

Կարկուտը Ախալցխա քաղաքում և դրա գյուղերում ստեղծել է խնդիրներ:

Աղետի հետևանքով ամենաշատը տուժել է Ծնիսի գյուղը, որտեղ ոչնչացվել են մշակաբույսերը:

Տեղի բնակիչները ասում են, որ կարկուտը տեղացել է մի քանի րոպե:

Աղետի հետևանքով փակվել է Ախալցխա-Բորջոմիի կենտրոնական ճանապարհը: Ընթանում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: