Կարևոր է, որ ԿԸՀ-ի նախագահության թեկնածուն ունենա ամբողջ ընդդիմադիր սպեկտրի և հանրության վստահությունը. Լևան Իոսելիանի
Կարևոր է, որ ԿԸՀ-ի նախագահության թեկնածուն ունենա ամբողջ ընդդիմադիր սպեկտրի և հանրության վստահությունը. Լևան Իոսելիանի

Կարևոր է, որ ԿԸՀ-ի նախագահի թեկնածուն ունենա ամբողջ ընդդիմության սպեկտրի լիակատար աջակցությունը: Այդ թվում, այս մարդիկ հայտնի լինեն հասարակությանը և հասարակության մեջ աջակցություն վայելեն, – այս մասին հայտարարել է «Մոքալաքեեբի» կուսակցության անդամ, Լևան Իոսելիանին:

Ըստ նրա, եթե առաջարկվող թեկնածուների շուրջ քաղաքական կոնսենսուս ձեռք չբերվի, նրանք դրան չեն սատարի:

«Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի նախագահի թեկնածուներին, ես այդ մարդկանց չեմ ճանաչում, ուստի իրավունք չունեմ կասկածել նրանց աարհեստավարժության, կամ նրանց բարեխղճության մեջ: Բայց կարևոր է, որ ԿԸՀ-ի նախագահը ունենա լիարժեք աջակցություն ընդդիմադիր սպեկտրի կողմից: Այդ թվում, այդ մարդիկ հայտնի լինեն հասարակությանը և աջակցություն վայելեն նրանց շրջանում: Այս փուլում հանձնաժողովի կողմից ոչ մի այդպիսի թեկնածու չի առաջադրվել: Դա պատճառ ունի, քանի որ այս կարգի թեկնածուները դիմում չեն ներկայացրել: Հետևաբար, մենք չենք սատարելու համակարգի առաջարկած թեկնածուին, որքան էլ որ դա լավը լինի, եթե դրա շուրջ չկա քաղաքական կոնսենսուս», – հայտարարել է Լևան Իոսելիանին: