Կարևոր է, որ ամեն բան կոչենք իր անունով, ագրեսորին-ագրեսոր, բռնազավթումը-բռնազավթում
Կարևոր է, որ ամեն բան կոչենք իր անունով, ագրեսորին-ագրեսոր, բռնազավթումը-բռնազավթում

Գիորգի Մարգվելաշվիլին բացել է Նյու Յորքում ընթացող «խաղաղության և զարգացման պահպանումը փոփոխական աշխարհում» XIV միջազգային համաժողովը, որի ժամանակ խոսքով դիմել է տարբեր երկրների նախկին և գործող լիդերներին:

Վրաստանի նախագահը ուշադրությունը բևեռել է տրանսատլանտյան հարաբերություններումանվտանգության մարտահրավերների և միջազգային հարաբերություններում Վրաստանի դերի վրա:

Վրաստանի նախագահը իր ելույթը սկսել է 25 տարի առաջ Սոխումիի իրադարձությունները հիշելով և նշել, որ այսօրվա օրը առանձնապես ծանր է, քանզի հենց այս օրը Ռուսաստանի բանակը ռմբակոծել է Սոխումին:

Գիորգի Մարգվելաշվիլին հիշել է նաև 2008 թվականի իրադարձությունները և նշել, որ Ռուսաստանը երկրորդ անգամ է իրականացրել Վրաստանի բռնազավթումը և այդ իրադարձություններից անել է 10 տարի:

Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել համաժողովի մասնակիցներին և նշել, որ նման տիպի միջազգային հավաքները շատ լավ հնարավորություն է բարեկամ երկրների հետ միասին քննարկել համատեղ արժեքներին, երկրների ապագային և անվտանգության թեմաներին վերաբերող հարցեր:

Միջազգային համաժողովը Գիորգի Մարգվելաշվիլիի հետ միասին բացել է նաև Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը: Համաժողովին խոսքով ելույթ են ունեցել նաև այլ երկրների լիդերները:

Վրաստանի նախագահը երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ ՄԱԿ-ի ամբիոնից արված աջակից հայտարարությունների համար, առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Էստոնիայի, Լեհաստանի, Սլովակիայի և ՈՒկրաինայի լիդերներին: