Կառավարությունը պատրաստում է  կենսաթոշակի առնչությամբ նախաձեռնություն
Կառավարությունը պատրաստում է կենսաթոշակի առնչությամբ նախաձեռնություն

2020 թվականի բյուջեն, հիմնականում, կենտրոնացած է սոցիալական ծրագրերի վրա, այդ թվում՝ նախաձեռնություն է պատրաստվում կենսաթոշակների առնչությամբ,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ կառավարության այսօրվա նիստից հետո:

«2020 թվականի բյուջեն, հիմնականում, կենտրոնացած է սոցիալական ծրագրերի վրա, այդ թվում՝ նախաձեռնություն է պատրաստվում կենսաթոշակների առնչությամբ: Ֆինանսերի նախարարությունը համակարգում է դա և, երբ կավարտվի բյուջեի նախագծի պատրաստումը, կփոխանցենք լրացուցիչ տեղեկություն»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Կառավարությանը վստահություն հայտնելու շրջանակներում խորհրդարանում ընթացող քննարկումների ժամանակ վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ բյուջեն տալիս է կենսաթոշկաներն ավելացնելու հնարավորություն: