Կառավարությունը իրավունք կունենա տաքսիով տեղափոխելու թույլտվության արձակումը շնորհել իրավաբանական անձին
Կառավարությունը իրավունք կունենա տաքսիով տեղափոխելու թույլտվության արձակումը շնորհել իրավաբանական անձին

Կառավարությունն իրավունք կունենա, մայրաքաղաքում թեթև ավտոմեքենայով – տաքսիով (M1 անվանակարգ) տեղափոխելու իրավունքի թույլտվության արձակումը շնորհել իրավաբանական անձին: Համապատասխան փոփոխությունները մտցվում են «տեղական ինքնակառավարման օրենսգրքում», որի նախաձեռնողներն են խորհրդարանական մեծամասնության անդամներ`Զազա Գաբունիան, Մերաբ Քվարաիան, Կոբա Լուրսմանաշվիլին և Գոգա Գուլորդավան:

Նախաձեռնողները պարզաբանում են, որ օրենսգրքի ներկայիս խմբագրումը նախատեսում է, որ թույլտվությունը կարող է տալ միայն Թբիլիսիի քաղաքապետարանի կառուցվածքային միավորումը: