Կառավարությունը ավարտել է աշխատանքը ներդրումային հիմնադրամների մասին օրինագծի վրա և ներկայացնելու է խորհրդարանին
Կառավարությունը ավարտել է աշխատանքը ներդրումային հիմնադրամների մասին օրինագծի վրա և ներկայացնելու է խորհրդարանին

Կառավարությունը ավարտել է աշխատանքը ներդրումային հիմնադրամների մասին օրինագծի վրա և այն կներկայացնի խորհրդարանին,- այս մասին հայտարարել է՝ Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան:

Ինչպես նա պարզաբանել է, հիմնադրամների մասին օրենքը անհրաժեշտ է կապիտալի շուկայի հետագա զարգացման համար:

«Հիմնադրամների մասին օրենքի վրա աշխատատանքը տևում էր մոտ չորս տարի: Այս աշխատանքը ավարտվեց հաջողությամբ: Կարևորն այն է, որ հիմնադրամների մասին օրենքը մեծ կարևորություն ունի կապիտալի շուկայի հետագա զարգացման համար: Կապիտալի շուկայի զարգացումը հանդիսանում է միակ և ամենաարդյունավետ հնարավորությունը տնտեսության մեջ ֆինանսական ռեսուրսների վերաբաշխման համար: Այսօր մենք ավարտել ենք աշխատանքը, և համապատասխան օրինագիծը կուղարկվի խորհրդարան»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով, նշված օրենքի ընդունումը ևս մեկ առաջ դրված քայլ է:

Կառավարության նիստի օրակարգում մտցված է 11 հարց, այդ թվում ներդրումային հիմնադրամների օրինագիծը: