Կառավարության խորհրդարանական քարտուղար է լինելու Նաթիա Միքելաձեն
Կառավարության խորհրդարանական քարտուղար է լինելու Նաթիա Միքելաձեն

Վրաստանի կառավարության խորհրդարանական քարտուղար է լինելու Նաթիա Միքելաձեն:

Այս մասին այսօրվա կառավարության նիստին հայտարարել է վարչապետ, Գիորգի Կվիրիկաշվիլին:

Ինչպես նշել է վարչապետը, Նաթիա Միքելաձեն ունի հանրային սեկտորում աշխատանքի մեծ փորձ:

«Տեղեկացնում եմ, որ Շալվա Թադումաձեն նշանակվել է կառավարության վարչության ղեկավարի պաշտոնում: Ցանկանում եմ այսօր ներկայացնել նրա փոխարինողին կառավարության խորհրդարանային քարտուղարի պաշտոնում, դա լինելու է տիկին Նաթիա Միքելաձեն: Նրան բոլորը լավ են ճանաչում: Նաթիա Միքելաձեն ունի հանրային սեկտորում աշխատանքի մեծ փորձ: Նա զբաղեցրել է էկոնոմիկայի և կայուն զարգացման, ինչպես նաև ֆինանսների նախարարի և էներգետիկայի նախարարի տեղակալի պաշտոնները: Համոզված եմ, որ Նաթիան իր արհեստավարժությամբ և գործի հանդեպ նվիրվածությամբ հաջողությամբ կկատարի իր պարտականությունները»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին: