Կառավարության վարչակազմի մոտ ցույցն ավարտվել է
Կառավարության վարչակազմի մոտ ցույցն ավարտվել է

Կառավարության վարչակազմի առջև ավարտվել է օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ տեղի ունեցած բողոքի ցույցը: Այս պահին ցուցարարները լքում են տարածքը: Իրավապահները դեռ տեղում են:

Ինչպես հայտարարել են ցուցարարները, իշխանություններին ժամանակ են տվել մինչև վաղը ժամը 12:00-ն, որպեսզի կառավարության պաշտոնյաները հրաժարական տան, հակառակ դեպքում նրանք կվերսկսեն հանրահավաքը ժամը վեցին:

Հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդի» հակառակորդների կողմից ծեծի ենթարկված «Տվ Պիրվելիի» օպերատոր Լեքսո Լաշքարավան մահացել է: Այս պահին անհայտ է մահվան պատճառը: Լեքսո Լաշքարավան մի քանի օր գտնվում էր կլինիկայում, որից հետո դուրս գրվեց տուն:

Լեքսո Լաշքարավայի մահվան փաստով հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով: