Կառավարության վարչակազմը անց է կացրել «կովիդ 19»-ի կառավարման և համավարակի ազդեցության մասին հետազոտության աշխատանքային առաջին հանդիպումը
Կառավարության վարչակազմը անց է կացրել «կովիդ 19»-ի կառավարման և համավարակի ազդեցության մասին հետազոտության աշխատանքային առաջին հանդիպումը

Կառավարության աշխատակազմը, միջազգային գործընկերների և փորձագետների մասնակցությամբ, անց է կացրել «կովիդ 19»-ի կառավարման և համավարակի ազդեցության մասին հետազոտության աշխատանքային առաջին հանդիպումը:

Աշխատանքային հանդիպման ժամանակ, կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին մեկ անգամ ևս ընդգծել է հետազոտության կարևորությունը Վրաստանի կառավարության համար և շնորհակալություն հայտնել միջազգային գործընկերներին ՝ գործընթացում իրենց ակտիվ ներգրավվածության համար:

Կառավարության աշխատակազմի կողմից տարածած հաղորդագրության համաձայն, հետազոտությունը ներառում է այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են ճգնաժամի կառավարումը, իրավական դաշտի վերլուծությունը համավարակի ժամանակ և մարդու իրավունքների ուղղությունը: Հետազոտության նպատակն է գործընթացում առկա մարտահրավերների նույնականացումը, որպեսզի երկիրը կարողանա հետագայում դիմադրել նման մարտահրավերներին: