Կառավարության որոշմամբ՝ 65 հարկադիր վերաբնակների ընտանիքին անվճար կհանձնվեն նորակառույց բնակարաններ, իսկ «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակում կգործարկվի պողպատի նոր գործարան
Կառավարության որոշմամբ՝ 65 հարկադիր վերաբնակների ընտանիքին անվճար կհանձնվեն նորակառույց բնակարաններ, իսկ «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակում կգործարկվի պողպատի նոր գործարան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության տանը տեղի է ունեցել կառավարության նիստ։ Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարների կաբինետը քննարկել է օրակարգային 11 հարց։

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մի որոշում, ըստ որի 65 հարկադիր վերաբնակների ընտանիքին անհատույց սեփականության իրավունքով կստանան նորակառույց բնակարանները։ Այս բնակարանները գտնվում են Քութայիսիում, Զուգդիդիում և Թբիլիսիում։

Ինչպես նշել է վարչապետը, հարկադիր վերաբնակների աջակցությունը, նրանց կենսապայմանների բարելավումը Վրաստանի կառավարության կարևոր առաջնահերթություններից է։ 2012 թվականից ի վեր հազարավոր հարկադիր վերաբնակ ընտանիքներ ամբողջ երկրում արդեն դարձել են բնակարանների սեփականատերեր, և այս գործընթացը ակտիվորեն շարունակվելու է:

Կառավարությունն այսօր հավանություն է տվել նաև «Պողպատի տուն» ՍՊԸ-ին պետական ​​սեփականություն հանդիսացող անշարժ գույքի, Մարղկոփիի, Վազիանիի բնակավայրում գտնվող ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի և դրա վրա գտնվող շինություններին ուղղակի վաճառքի նպատակով սեփականաշնորհելու մասին որոշմանը։ «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակում երկու տարվա ընթացքում ստեղծվող պողպատի արտադրանքի ձեռնարկությունը կներդնի 3 819 664 լարի, որտեղ կաշխատի 50 մարդ։