Կառավարության նորացված կազմի լսումները և կառավարական ծրագրի քննարկումը խորհրդարանում սկսվելու է այսօր
Կառավարության նորացված կազմի լսումները և կառավարական ծրագրի քննարկումը խորհրդարանում սկսվելու է այսօր

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի կողմից ներկայացված կառավարության նորացված կազմի լսումները և «Ազատություն, արագ զարգացում, բարօրություն» կառավարական ծրագրի քննարկումը խորհրդարանում սկսվելու են այսօր, առավոտյան 10:00-ից:

Ինչպես հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, 10:00-ին կանցկացվի երկու զուգահեռ միավորված կոմիտետային լսում:

Հինգ կոմիտեների, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման, պաշտպանության և  անվտանգության, իրավական հարցերով, գործընթացային հարցերի և կանոնների կոմիտեները լսելու են արդարադատության, ներքին գործերի, պաշտպանության գործող նախարարներին, ինչպես նաև հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով գործող պետական նախարարներին:

Ագրարային հարցերով, բնապահպանության և բնական ռեսուրսների, բնագավառային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականությամբ, տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման, ինչպես նաև ֆինանսական-բյուջետային կոմիտեների միավորված նիստին կլսեն տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի, բնապահպանության և գյուղատնտեսության գործող նախարարներին, ինչպես նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի թեկնածուներին:

11:00-ին Վրաստանի խորհրդարանի կսկսվի ևս երկու զուգահեռ կոմիտետային լսում: Կրթության, գիտության և մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերով, առղջապահության և սոցիալական հարցերով կոմիտեները լսելու են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի թեկնածուին, ինչպես նաև բռնազավթված տարածքներից փախսականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության գործող նախարարին:

11:00-ին երկրորդ միավորված կոմիտետային լսման սփյուռքի և կովկասի հարցերով, եվրոպայի հետ ինտեգրման, արտաքին հարաբերությունների կոմիտեները լսելու են արտաքին գործերի գործող նախարարին: