Կառավարության նիստին քննարկել են առողջապահության պետական ծրագրերը
Կառավարության նիստին քննարկել են առողջապահության պետական ծրագրերը

Սոցիալական վերականգնման և երեխաների մասին հոգ տանելու պետական ծրագրի բյուջեն, որը կազմում էր 28 միլիոն լարի, ավելացել է մոտ 8 միլիոն լարիով,- այս մասին հայտարարել է օկուպացված տարածքներից տեղահանված, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն՝ կառավարության նիստից հետո:

Պետական ծրագրերի նորացման հարցը քննարկել են կառավարության այսօրվա նիստին:

«Բյուջեն ավելացել է բոլոր ուղղություններով: Օրինակ, սոցիալական վերականգնման և երեխաների մասին հոգ տանելու պետական ծրագրի այս տարվա բյուջեն, որը կազմում էր 28 միլիոն լարի, ավելացել է մոտ 8 միլիոն լարիով, առողջապահության պետական ծրագրերն ավելանում են 22 միլիոն լարիով, ինչպես նաև ավելանում են փախստականների ծրագրերը, մոտ 30 միլիոնով: Սա միայն քանակական փոփոխություններ չեն»,- հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով, փախստականների ուղղությամբ կան նոր նախագծեր, այդ թվում փախստական վետերաններին բնակավայրով ապահովումն է: