Կառավարության արդյունավետության գլոբալ ինդեքսի համաձայն՝ Վրաստանը Համաշխարհային բանկի անդամ 20 առաջատար երկրների շարքում է
Կառավարության արդյունավետության գլոբալ ինդեքսի համաձայն՝ Վրաստանը Համաշխարհային բանկի անդամ 20 առաջատար երկրների շարքում է

Կառավարության արդյունավետության 2021 թվականի ինդեքսի արդյունքներով, Վրաստանը գտնվում է եվրոպական երկրների և Համաշխարհային բանկի անդամ երկրների առաջին քսանյակում, իսկ աշխարքի մասշտաբով զբաղեցնում է 21-րդ տեղը:

Ինչպես նշել է արդարադատության փոխնախարար, Թոռնիկե Ճեիշվիլին, անցյալ տարվա համեմատ Վրաստանը բարելավել է իր վարկանիշային դիրքը ութ տեղով և 100 տոկոսանոց սանդղակով ստացել է 62 տոկոս, ինչը պատմականորեն առավելագույն արդյունքն է։

«Այս հաջողությունը Վրաստանի կառավարության արդյունավետ աշխատանքի արդյունքն է։ Խոսքը, մասնավորապես, երկու ցուցանիշի մասին է՝ հանրային ծառայությունների մատուցման և հակակոռուպցիոն բարեփոխումների», – ասել է Թոռնիկե Ճեիշվիլին։

Փոխնախարարի խոսքով՝ «Ծառայությունների կատարելագործումը և դրանց հասանելիության բարձրացումը ամենօրյա գործընթաց է, իսկ հակակոռուպցիոն բարեփոխումների առումով՝ հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում, քրեական օրենսդրության բարելավում»:

«Մենք, անշուշտ, հավատարիմ ենք մնալու այս ուղուն ու շարունակելու ենք աշխատել էլ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար»,- ասել է արդարադատության փոխնախարարը։

Կառավարության արդյունավետության գլոբալ ինդեքսի համաձայն՝ Վրաստանը առաջատար է Սև ծովի տարածաշրջանում և Կովկասում, իսկ ամբողջ աշխարհում՝ առաջ է անցնում Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Կանադայից, Նիդեռլանդներից, Ավստրալիայից, Իտալիայից, Պորտուգալիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Իսրայելից, Սինգապուրից, Հարավային Կորեայից և այլն:

2021 թվականի կառավարության արդյունավետության ինդեքսը հրապարակել է «SolAbility» անդրազգային հետազոտական ​​կենտրոնը: Հետազոտությունը գնահատում է աշխարհի 180 երկրների կառավարություններին, ըստ 26 ցուցանիշների, որոնք, ի վերջո, խմբավորված են հինգ գործոնների 15 չափանիշների մեջ։ Վարկանիշի որոշիչներն են ՝ հետևողական կառավարումը (չափանիշներ ՝ հանրային ծառայություններ, կրթության բյուջե, ռազմական ծախսեր), ենթակառուցվածքը (չափանիշներ ՝ ներդրումներ, ճանապարհներ և երկաթուղիներ, կապի ցանցի ենթակառուցվածք), գործարար միջավայրը (չափանիշներ. Գործարարությամբ զբաղվելու հեշտություն, բիզնեսի զարգացում, գրանցում), կոռուպցիա (Չափանիշներ՝ կոռուպցիայի ինդեքս, կաշառակերություն, թղթաբանություն), ֆինանսական կայունություն (չափանիշներ՝ ֆինանսական կայունություն, ֆինանսական ցնցումների ազդեցություն, ֆինանսական կարգավորում):

Կառավարության արդյունավետության ինդեքսը հիմնված է Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի պրոֆիլային հաստատությունների և աշխարհի առաջատար հետազոտական ​​կենտրոնների հարցումների վրա։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արդարադատության նախարարությունը։