Կառավարական փոփոխությունների մասին տեղեկություն չունեմ. Միխեիլ Գիորգաձե
Կառավարական փոփոխությունների մասին տեղեկություն չունեմ. Միխեիլ Գիորգաձե

Մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Գիորգաձեն հայտարարում է, որ կառավարական փոփոխությունների հետ կապված տեղեկություն չունի:

Այս մասին Գիորգաձեն լրագրողներին է հայտնել ի պատասխան հարցին, սպասվում են, թե ոչ փոփոխություններ նախարարների կաբինետում:

«Չունեմ որևէ տեղեկություն: Այս հարցով ինձ հետ խորհրդակցություններ չեն եղել և չեմ կարող պատասխանել: Այս մասին առաջին անգամ լսում եմ ձեզանից»,- հայտնել է մշակույթի նախարարը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: