Կապարի առկայության բարձր ցուցանիշը մարդկանց օրգանիզմում

Վրաստանում բնակվող 650 երեխայի արյան մեջ կապարի առկայությունը ընդունված նորմայից բարձր է: Երկրում առաջին անգամ անցկացված հետազոտության արդյունքները բժիշկներին մտածելու առիթ է տալիս: Վիճակագրության հրապակումից հետո, համապատասխան նախարարությունները մտածելու նոր առիթ ունի: Հիմա պետք է պարզել թէ՞ ինչն է պատճառ հանդիսանում անչափահասների օրգանիզմում կապարի բարձր ցուցանշի առկայությանը՝ տարածքը, ջուրը, օդը, սնունդը թե՞ խաղալիքները: Մինչ հետազոտության արդյունքները, փորձագետները միմիայն կարծիք էին արտահայտել և չեն բացառել, որ այն կեղտոտ միջավայրից արդյունքը կլինի: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ վիճակագրության համաձայն Վրաստանի արևելքի համեմատ արևմտյան մասում բնակվող երեխաների մոտ կապարի առկայությունն ավելի շատ է: