Կանդրադառնանք Գերագույն դատարանի ձևավորման հարցին, կգրվեն չափանիշները և կներկայացվի դատավորների նորացված ցուցակը. Իրակլի Կոբախիձե
Կանդրադառնանք Գերագույն դատարանի ձևավորման հարցին, կգրվեն չափանիշները և կներկայացվի դատավորների նորացված ցուցակը. Իրակլի Կոբախիձե

Կանդրադառնանք Գերագույն դատարանի ձևավորման հարցին, կգրվեն չափանիշները և կներկայացվի դատավորների նորացված ցուցակը,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ Արդարադատության գերագույն խորհրդի քարտուղար Գիորգի Միքաուտաձեի հետ հանդիպումից հետո:

«Մենք ձևավորել ենք այդ թվում, բարեփոխման աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են միջազգային գործընկերներ, ոչ կառավարական կազմակերպություններ, արդարադատության ոլորտի ներկայացուցիչներ, իշխանության երեք ճյուղերի ներկայացուցիչներ:

Ինձ համար արդարադատության անկախությունը հիմնարար ձեռքբերումներից է: Դուք հիշում եք, 2012 թվականից հետո ինչ վիճակ էր դատական համակարգում»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, 2012 թվականին խնդիր էր համակարգի առողջացումը, որին մենք այսօր հասել ենք: