Կանանց պարտադիր զինակոչի կապակցությամբ տարածված լուրը ապատեղեկատվություն է
Կանանց պարտադիր զինակոչի կապակցությամբ տարածված լուրը ապատեղեկատվություն է

Վրաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ կանանց պարտադիր զինակոչի կապակցությամբ տարածված լուրը ապատեղեկատվություն է:

Գերատեսչությունում նշում են, որ կանանց պարտադիր զորակոչի վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնության մասին զրույց չի եղել և ոչ էլ ծրագրվում է:

«Առանձին լրատվամիջոցների կողմից կանանց պարտադիր զորակոչի կապակցությամբ տարածված լուրը ապատեղեկատվություն է:

Ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ «նախարարի ժամ» ձևաչափում նախարարի կողմից ներկայացված զեկույցում խոսքը վերաբերում էր կանանց դերին և նրանց մասնակցությանը պաշտպանական ուժերի գործունեությունում և այդ տեսանկյունից գրանցված առաջընթացին: Բացի այդ, խոսքը վերաբերել է նախարարության կողմից կանանց համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելուն, որպեսզի նրանք ցանկության դեպքում կարողանան երկրին ծառայել պաշտպանական ուժերի կազմում:

Հետևաբար, կանանց պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնություն չի քննարկվել և ոչ էլ պլանավորված է», – ասված է ՊՆ-ի հայտարարության մեջ: