Կանադայի մայրաքաղաքում երկհարկանի ավտոբուսը բախվել է կանգառին - կան զոհեր
Կանադայի մայրաքաղաքում երկհարկանի ավտոբուսը բախվել է կանգառին - կան զոհեր

Օտտավայում երկհարկանի ավտոբուսը բախվել է կանգառին: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է երեք մարդ, տուժել՝ 23-ը: Նրանցից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում է:

Կանադայի մայրաքաղաքի ոստիկանությունը ձերբակալել է ավտոբուսի վարորդ կնոջը: Այս պահի դրությամբ, հայտնի չէ տեղի ունեցածի պատճառը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Twitter»-ի միջոցով ցավակցել է մահացածների ընտանիքներին: