Կամերունում զինված անձինք դպրոցից առևանգել են 20 աշակերտի
Կամերունում զինված անձինք դպրոցից առևանգել են 20 աշակերտի

Կամերունում զինված անձինք դպրոցից առևանգել են 20 աշակերտի,- այս մասին տեղեկացնում է BBC-ն: Հարձակումը տեղի է ունեցել աֆրիկյան պետության հարավային մասում գտնվող Կումբա քաղաքում:

BBC-ի տեղեկությամբ, անգլալեզու մասնավոր դպրոցը գտնվում է քաղաքի ծայրամասում:

Նման դեպք տեղի էր ունեցել նաև Կումբայի հարևան շրջանում՝ մի քանի շաբաթ առաջ, երբ զինված անձինք դպրոցից առևանգել էին 80 երեխայի: Շատ շուտ հաջողվել է նրանց անվտանգ վերադարձնել տուն:

Կամերունի հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան նահանգները վերջին մեկ տարվա ընթացքում անջատողական ապստամբության էպիկենտրոնում են: Զինված խմբավորումները շրջանի անկախության առնչությամբ պահանջում են անցկացնել հանրաքվե: