Կամերունի գյուղերից մեկում զինված անձինք սպանել են 22 մարդու
Կամերունի գյուղերից մեկում զինված անձինք սպանել են 22 մարդու

Կամերունում, զինված անձինք մեկ գյուղում սպանել են 22 մարդու: Սպանվածների թվում կա 14 երեխա և երեք կին: Տեղեկությունը տարածել է «France Press» գործակալությունը, հիմնվելով ՄԱԿ-ի ներկայացուցչի վրա:

Հաղորդվում է, որ հարձակումը գյուղի վրա, որի բնակչությունը ի տարբերություն այլ գյուղերի անգլալեզու է, իրականացվել է ուրբաթ օրը:

Երկրում ընդդիմադիր ուժերը հարձակման մեջ մեղադրում են բանակին:

Թողնել մեկնաբանություն