Կամալա Հարիսին շնորհավորում եմ պատմական նվաճման և ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին կին փոխնախագահի նշանակման կապակցությամբ
Կամալա Հարիսին շնորհավորում եմ պատմական նվաճման և ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին կին փոխնախագահի նշանակման կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորում է Կամալա Հարիսին Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին կին փոխնախագահ նշանակվելու կապակցությամբ:

Կառավարության ղեկավարը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում, ընդգծում է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու հատուկ բարեկամությունը:

«Ես շնորհավորում եմ Կամալա Հարիսին պատմական նվաճման և ԱՄՆ-ի պատմության մեջ որպես առաջին կին փոխնախագահ նշանակվելու կապակցությամբ: Միացյալ Նահանգները Վրաստանի առանձնահատուկ ընկերն է և ես անհամբերությամբ սպասում եմ ձեզ հետ համագործակցելուն ու մեր երկրների միջև գործընկերության էլ ավելի ամրապնդմանը», – գրում է Գիորգի Գախարիան: