Կալանավորների նկատմամբ բռնություն գործադրելու համար դատարանը կայացրել է մեղադրական վճիռ
Կալանավորների նկատմամբ բռնություն գործադրելու համար դատարանը կայացրել է մեղադրական վճիռ

Թբիլիսիի քաղաքային դատարանը նվաստացնող, անմարդկային վերաբերմունքի և կտտանքների մեղադրանքի գործով 7 անձի՝ Մալխազ Խվինիաշվիլու, Օլեգ Փացացիայի, Նուգզար Մարղիայի, Զազա Խարաիշվիլու, Դավիթ Նոզաձեի, Դավիթ Չիխլաձեի և Վախտանգ Գուգուցիձեի նկատմամբ մեղադրական վճիռ է կայացրել:

Գործի նյութերի համաձայն, 2010-2012 թվականներին մեղադրյալները, որոնք 8-րդ պատժակատարողական հաստատության աշխատակիցներ էին, պարբերաբար կալանավորներին ենթարկում էին ֆիզիկական և հոգեբանական բռնության: