Կալանավայրերում, աշխատանքի դիմաց, կկրճատվի բանտարկյալների պատժաժամկետը
Կալանավայրերում, աշխատանքի դիմաց, կկրճատվի բանտարկյալների պատժաժամկետը

Կալանավորներին աշխատանքով ապահովման նպատակով, պատժակատարողության և պրոբացիայի նախարարությունը նախատեսում է աննախադեպ նախագծի իրականացում – նոր նախաձեռնության մասին է խոսել պատժակատարողության և պրոբացիայի նախարար Կախա Կախիշվիլին՝ խորհրդարանական կոմիտեների միավորված նիստին, որտեղ քննարկել են Վրաստանի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը:

Կախա Կախիշվիլու հայտարարությամբ, գերատեսչությունը աշխատում է նոր մեխանիզմների գործի դնելու վրա, որի համաձայն, պենիտենցիալ հաստատությունում աշխատող կալանավորի, աշխատանքային օրերին համապատասխան, կկրճատվի սահմանված պատիժը:

Կոնկրետ նախագիծը, թե որ կատեգորիայի կալանավորներին կվերաբերի նշված նորույթը, ինչպես տեղի կունենա նրանց ներգրավվածությունը գործունեությունում և այլ մանրամասներ, կներկարացվի մոտ ապագայում: Նշված հարցի շուրջ նախարարությունը աշխատում է միջազգային դոնոր կազմակերպությունների ներգրավվածությամբ, ինչպես նաև ուսումնասիրում այս տեսանկյունից այլ երկրների փորձը:

Կալանավորներին աշխատանքով ապահովումը պատժակատարողության և պրոբացիայի նախարարության առաջնահերթություններից է: