Կադետների ռազմական ուսումնարանը հայտարարել է 2021-2022 թվականների ուսումնական տարվա համար ուսանողների ընդունելություն
Կադետների ռազմական ուսումնարանը հայտարարել է 2021-2022 թվականների ուսումնական տարվա համար ուսանողների ընդունելություն

Կադետների ռազմական ուսումնարանը հայտարարել է 2021-2022 թվականների ուսումնական տարվա համար ուսանողների ընդունելություն:

Կադետների ռազմական ուսումնարանի հաղորդմամբ, ընդունվելու են հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսանողները, ովքեր 2021 թվականին կավարտեն հանրակրթության հիմնական մակարդակը (IX դասարան) և կբավարարեն ընտրական մրցույթի պայմանները:

Ուսումնարան ընդունվելու համար ամակերտները պետք է անցնեն հետևյալ աստիճանները.

  • Գրանցում
  • Քննություններ. Ընդհանուր հմտություններ (բանավոր և մաթեմատիկական մասեր) և մաթեմատիկա
  • Բժշկական զննում

Գրանցման և քննության ամսաթվերը, ինչպես նաև դրանց անցկացման եղանակի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ուսումնարանի պաշտոնական կայքում 2021 թվականի հունիսին:

Աշակերտների ընդունման մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ այստեղ:

Ուսումնարանն ավարտելուց հետո, աշակերտները կկարողանան ուսումը շարունակել, Դավիթ Աղմաշենեբելի ազգային պաշտպանության ակադեմիայում, ինչպես նաև Վրաստանում գործող տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում: