Կարևոր է պատրաստվենք այն պահի համար, երբ Եվրոպայում կլինի պատրաստակամություն, որպեսզի Վրաստանի համար բացվի հնարավորությունների պատուհանը. Գիորգի Կվիրիկաշվիլի
Կարևոր է պատրաստվենք այն պահի համար, երբ Եվրոպայում կլինի պատրաստակամություն, որպեսզի Վրաստանի համար բացվի հնարավորությունների պատուհանը. Գիորգի Կվիրիկաշվիլի

Կարևոր է, որ պատրաստվենք այն պահի համար, երբ Եվրոպայում կլինի պատրաստակամություն, որպեսզի Վրաստանի համար բացվի հնարավորությունների պատուհանը և մենք անպայման դա կանենք,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Բրյուսելում:

Նրա խոսքով, «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին Վրաստանի հաջողության մասին նշվել է միաձայն:

«Բոլորը նշել են, թե ինչպես ենք կարողանում և իրականացնում բազմաթիվ փառասիրական բարեփոխումների ծրագիրը և դրա հետ մեկտեղ, ժողովրդավարության համախմբում: Սա մեր երկրի կարևոր ձեռքբերումն է, որի շուրջ եղել է համաձայնություն:

Հռչակագրում աջակցություն է հայտնվում եվրոպական ձգտումներին, Եվրամիություն ինտեգրման գործընթացին և սա անչափ կարևոր է:

«Արևելյան գործընկերությունում» կան տարբեր երկրներ, բոլորն ունեն իրենց ձգտումները:

Իհարկե, կարևոր է, որ պարաստվենք այն պահի համար, երբ Եվրոպայում կլինի պատրաստակամություն, որպեսզի Վրաստանի համար բացվի հնարավորությունների պատուհանը և մենք անպայման դա կանենք,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: