Ջումբեր Բաչալիաշվիլի. Իմ երեխան խնդիր ուներ աշխատանքի վայրում, բայց մեզ չէր ասում, հնարավոր է, կարողանայի օգնել նրան
Ջումբեր Բաչալիաշվիլի. Իմ երեխան խնդիր ուներ աշխատանքի վայրում, բայց մեզ չէր ասում, հնարավոր է, կարողանայի օգնել նրան

Մահացած Թամար Բաչալիաշվիլու հայրը, Ջումբեր Բաչալիաշվիլին հայտարարում է, որ նրա դուստրն ինքնակամ չէր գնա Թեթրիծղարո:

Ինչպես նշում է Ջումբեր Բաչալիաշվիլին, Թամարը վերջին օրերին անտրամադիր էր:

«Տանը մեզ չէր պատմում, հնարավոր է ինչ որ բանով օգնեի, հնարավոր է, ինչ որ խնդիր ուներ և այդ պատճառով տեղի ունեցավ այս ամենը: Երևում է, որ նրա աշխատանքի հետ կապված կան կասկածելի մանրամասներ: Նա վերջին օրերին անտրամադիր էր, բացառվում է, որ ինքնակամ գար այստեղ»,- հայտարարել է Ջումբեր Բաչալիաշվիլին:

Մի քանի օր տևած որոնումներից հետո, 23-ամյա Թամար Բաչալիաշվիլուն Թեթրիծղարոյի անտառում հայտնաբերել են մահացած: Նախորդ շաբաթ օրը, Թամար Բաչալիաշվիլին տանից դուրս էր եկել սեփական ավտոմեքենայով և այլևս չէր վերադարձել: