Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին
Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոսարիա Պուգլիսի հետ:

Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն հայտնեց Ռոզարիա Պուգլիսին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ինտեգրմանը սատարելու համար և հույս հայտնեց, որ ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի հետ ինտենսիվ համագործակցությունը կշարունակվի:

Վրաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները, ՆԱՏՕ-Վրաստան նորացված էական փաթեթով (SNGP Refresh) նախատեսված նախաձեռնությունների իրականացումը և Վրաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող «Կայուն աջակցության առաքելությանը»:

Նախարարը ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին տեղեկացրեց գերատեսչությունում իրականացված բարեփոխումների, պաշտպանության ուժերում ընթացող վերափոխման գործընթացի, ՆԱՏՕ-ի հետ համատեղելիության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված կարևոր քայլերի և համագործակցության գործնական մեխանիզմների մասին: